Անդրեասյան Ժաննայի մարդու եթերոմ հնչած նկատառմանը՝ դուք խոստացաք, որ կայուն մեծամասնությունը կվերացնեք, այնինչ պահեցիք, ՔՊ-ական «Միլիցա Արմենը» արձագանքել է յուրովի՝ ասելով.«Երևի ավելի խորն ուսումնասիրել են, տեսել են, որ դա կարող է բերել տարբեր բացասական հետևանքների, գուցե և անկայունության… Այս պահի դրութամբ շատ չեմ խորացել այդ գործընթացի մեջ»:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ական իշխանության օրոք նույն Նիկոլն ու ընկերներն իշխանություններին մեղադրում էին կայուն մեծամասնության գործիքակազմի օգնությամբ իշխանությունն ուզուրպացնելու համար՝ մեկնաբանելով դա որպես Հայաստանը բռնապետություն դարձնելուն միտված նկրտում: Մինչդեռ ՔՊ-ն խստացել էր վերջ դնել այդ «տխուր» պրակտիկային ու նոր էջ բացել հայատանյան ժողովրդավարության պատմության մեջ, բայց ահա սահմանադրական հանձնաժողովի նիստում, փաստրեն, որոշվեց անձեռնմխելի թողնել անցյալի մնացուկը:
Խաչատրյան Արմենը, չկարողանալով հոդաբաշխ բացատրություն գտնել տեղի ունեցածին, փորձել է ընդամենը հարցից «թռնել»՝ ասելով, թե խնդրի մեջ շատ չի խորացել: Դե հո չէր ասելու,որ Նիկոլն անբարոյական սուտասանի մեկն է, որի համար չկան բարոյական սահմաններ:
Ակնհայտ է, որ նախ՝ Նիկոլը թքած ունի իր իսկ խոստումների ու մանիպուլյատիվ հայտարարւթյունների վրա, քանի որ դրանք հիմարների համար էր ի սկզբանե բստրել, ապա՝ մեծագույն ցանկության դեպքում իսկ արտաներթ կամ հերթական ընտրություններին ընդառաջ նա չէր կարող քաղաքական ինքնասպանություն գործել: Ինչ վերաբերում է երկրում դեմոկրատիայի վիճակին, ապա բոլորն էլ գիտեն, որ գնահատողները ևս խորապես թքած ունեն դրա իրական վիճակի վրա, քանի որ նրանց հետաքրքրում են բոլորովին այլ մակարդակի ու բնույթի հարցեր:
Նիկոլն ուղղակի օգտվում է առիթից ու երկարաձգում է իր իշխանությունը բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է: Հենց որ հնարավոր չեղավ, ծլկելու է, անհետանա: